Բաժին. Բիզնես

87-ամյա Ուորեն Բաֆեթը վերջին 5 տարում 35 մլրդ դոլար է աշխատել

Շատերի համար ակտիվ աշխատանքային տարիքն ավարտվում է 60-65 տարում, երբ նրանք գնում են թոշակի, ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթը հաստատ այս մարդկանց թվին չի պատկանում։

Աշխարհի ամենահայտնի ներդրող, Forbes-ի միլիարդատարերի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Ուորեն Բաֆեթի կարողությունն այժմ կազմում է 81.5 մլրդ դոլար։ Ուորեն Բաֆեթը կարողությամբ զիջում է միայն Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին և Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին։

Հետաքրքրական է, որ 87-ամյա Բաֆեթի ֆինանսական գործունեության ամենահաջող տարիները ոչ թե վաղ անցյալում են՝ այլ այժմ կամ վերջին 5 տարում, որոնց ընթացքում Բաֆեթն իր կարողությունն ավելացրել է 35 մլրդ դոլարով։

Ամերիկյան Բլումբերգ գործակալությունը Ուորեն Բաֆեթի վերջին 5 տարվա վաստակած գումարը ներկայացրել է ժամանակ տարբեր հատվածների համար։

Այսպիսով՝ Բաֆեթը մեկ տարում վաստակում է 7.0146 մլրդ դոլար, ամսական՝ 584.55 մլն դոլար, օրական՝ 19.218 մլն դոլար, ամեն ժամում՝ 800.75 հազար դոլար, մեկ րոպեում՝ 13.333 հազար դոլար և մեկ վայրկյանում՝ 222 դոլար։


Share