Բաժին. Բիզնես

Գևորգ Վերմիշյանը նշանակվել է Մեգաֆոնի գործադիր տնօրեն

«Մեգաֆոն»-ի տնօրենների խորհուրդն ընկերության ֆինանսական տնօրեն Գևորգ Վերմիշյանին նշանակվել Է գործադիր տնօրենի պաշտոնում:

Այդ մասին հաղորդվում Է ընկերության նյութերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: «Հաստատել Գևորգ Հարությունի Վերմիշյանի թեկնածությունը ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում ընտրելու համար»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Մեգաֆոնն առաջատար ռուսական հեռահաղորդակցական ընկերություն է, որն ունի 100 մլն-ից ավել բաժանորդ։ Ընկերությունը գործում է Ռուսատսանում, Տաջիկստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում։

Share