Բաժին. Բիզնես

Որքան արժե iPhone X սմարթֆոնը Երևանում

Սեպտեմբերի 13-ին Apple կորպորացիան ներկայացրեց iPhone 8, iPhone 8 Plus և iPhone X նոր սմարթֆոնները: iPhone 8 և iPhone 8 Plus մոդելները սեպտեմբեր ամսից արդեն վաճառքում են, իսկ iPhone X-ը վաճառքի է հանվել նոյեմբերի սկզբին։

Մեր կողմից իրականացված փոքր հետազոտության միջոցով փորձել ենք պարզել, թե Երևանում ինչ գներով է վաճառվում iPhone X սմարթֆոնը: Ուսումնասիրվել են և խանութների, և համացանցում տեղադրված առաջարկների գները:

Նոյեմբերի 13-ի դրությամբ iPhone X սմարթֆոնի 64GB հիշողությամբ մոդելի գինը տատանվում է 689,000-710,000 դրամի սահմաններում, իսկ 256GB հիշողությամբ մոդելի գինը՝ 850,000 – 880,000 հազար դրամի սահմաններում։

Կանխատեսելի է, որ առաջիկա օրերի ընթացքում նոր iPhone-ների գները կշարունակեն նվազել և կկայունանան նոյեմբերի վերջին:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Share