Բաժին. Բիզնես

Ուշադրություն! Mobidram-ի մի շարք հաճախորդներ ենթարկվել են phishing-ի փորձի

Մոբիդրամից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ նկատվել են Մոբիդրամի հաճախորդներին ուղարկված կեղծ նամակներ որտեղ պահանջվում է մուտքագրել մուտքանուն, գաղտնաբառ և PIN:

Զգուշացում. հիշե’ք, որ ՄոբիԴրամ համակարգը պահանջում է PIN-ի մուտքագրում միայն ֆինանսական գործարքը հաստատելու ժամանակ։

ՄոբիԴրամ կազմակերպության պաշտոնական կայքը տեղակայված է միայն mobidram.am և mobidram.mts.am հասցեներով։ Ցանկացած այլ հասցեներով տեղակայված կայքերը հանդիսանում են կեղծ և ՄոբիԴրամը պատասխանատվություն չի կրում դրանցում զետեղված տեղեկությունների համար։

Ֆինանսական խարդախության դեպքեր նկատելիս անհրաժեշտ է այդ մասին ընկերությանն անհապաղ տեղյակ պահել, ինչը թույլ կտա առավել համակարգված կերպով և հաճախորդների հետ համագործակցությամբ պայքարել այդ խարդախության դեմ: Տեղեկացրե՛ք Ձեր ընկերներին:

Share