Բաժին. Բիզնես

Tesla-ն էլեկտրական բեռնատար և ռոդսթեր է ցուցադրել

էլեկտրամեքենաների արտադրության առաջատար ամերիկյան Tesla ընկերությունը ներկայացրել է Semi կոչվող բեռնատարը և Roadster սպորտային էլեկտրամեքենան։

Tesla Semi-ն բեռնատար է, որն առանձնանում է իր աէրոդինամիկ արտաքինով։ Բեռնատարի վրա տեղադրված են Tesla Model 3 էլեկտրական շարժիչներ։ Բեռնատարը 0-100 կմ/ժ արագությանը հասնում է 5 վայրկյանում, 36 տոննա բեռ կրելու դեպքում այս ցուցանիշը կազմում է 20 վայրկյան։ Բեռնատարն ամբողջական լիցքավորմամբ անցնում է 800 կմ։ Մարտկոցների 80% լիցքավորման (650 կմ) համար անհրաժեշտ է կես ժամ։

Բեռնատարի վարորդի նստատեղին տեղադրված է խցիկի կենտրոնում։ Վարորդի աջ և ձախ կողմերում բեռնատարի կառավարման էկրաններն են։ Բեռնատարը կիսաավտոմատ կառավարման հնարավորություն ունի ։

Tesla Semi-ն արտադրության կդրվի 2019թ.-ին։ Բեռնատարի գնի մասին դեռևս տեղեկություններ չկան։

Tesla Roadster

Tesla-ն նաև ցուցադրել է Roadster անվանված սպորտային մեքենան։ Ռոդսթերը 0-96 կմ/ժ արագության հասնում է 1.9 վայրկյանում, ինչը Ռոդսթերը դարձնում է աշխարհի ամենաարագ ավտոմեքենան։ Մեքենան ունի 4 նստատեղի։ Մեքենայի տանիքը բացվող է։

Tesla Roadster-ի առավելագույն արագությունը կազմում է 402 կմ/ժ, իսկ մարտկոցների ամբողջական լիցքավորումը բավարարում է 1,000 կմ անցնելու համար։

Ռոդսթերի տեխնիկական բնութագիրն առավել լավ պատկերացնելու համար համեմատենք այն Bugatti Chiron-ի հետ։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի  ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share