Բաժին. Բիզնես

Beeline. Առափ գյուղի բնակիչներին հասանելի կլինի նոր որակի ինտերնետ

Beeline-ը հայտարարում է Շիրակի մարզի Առափի գյուղում ֆիքսված հեռախոսակապի ենթակառուցվածքի արդիականացման մեկնարկի մասին:

Գյուղում կտեղադրվեն ժամանակակից տեխնիկական սարքավորումներ, որոնց շնորհիվ բնակիչներին հասանելի կլինի նոր որակի ինտերնետ՝ մինչև 10 Մբ/վրկ. արագությամբ: Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2017 թ․ դեկտեմբերի 20-ը։

«Հայաստանում Beeline-ի համար շատ կարևոր է, որ իր բաժանորդները կարողանան օգտվել որակյալ կապի ծառայություններից ամբողջ երկրի տարածքում։ Այդ իսկ պատճառով մենք հետևողականորեն արդիականացնում ենք մեր ցանցերը ամեն բնակավայրում։ Վստահ եմ, որ Առափի գյուղի բնակիչները մեր մյուս բաժանորդների պես բարձր կգնահատեն արագ ինտերնետն ու որակյալ ձայնային ծառայությունները», – ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ արդիականացումից հետո Առափի գյուղի Beeline-ի բաժանորդների ֆիքսված հեռախոսահամարները կփոխվեն: Յուրաքանչյուր բաժանորդ այդ մասին կտեղեկացվի անհատապես: Բացի այդ, բոլորի համար 6 ամսով միացվելու է հին համարին զանգահարելիս համարի փոփոխության մասին տեղեկացման ավտոմատ ծառայությունը:

———–

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Share