Բաժին. Բիզնես

Թողարկվել է iPhone X-ի նոր գովազդը

Apple-ը թողարկել Է iPhone X-ի նոր գովազդը, որտեղ ցուցադրել Է երգող անիմոձիներ: Հոլովակը հրապարակված Է YouTube-ում ընկերության պաշտոնական ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տեսանյութն ուղեկցել են Animoji Yourself («Քեզ վերածիր անիմոձիի») կարգախոսով: Դրանում աղջիկը երգում Է All Night անվանումը կրող երգը, իսկ նրա շուրջը հայտնվում են տարբեր երգող անիմացիաներ, որոնք սինխրոնիզացվում են նրա դեմքի հետ:

iPhone-ի վերջին մոդելի նոր գործառույթը թույլ Է տալիս տեսահաղորդագրություններ ուղարկել ի դեմս խոսող Էմոձիների: Տեխնոլոգիայի հիմքում ընկած Է գլխի եւ դեմքի մկանների շարժմանը հետեւելու սկզբունքը: Այն բանից հետո, երբ iPhone X-ը հայտնվեց վաճառքում, ցանցում մեծ տարածում ստացան այն հոլովակները, որոնցում օգտատերերն անիմոձիների օգնությամբ տարբեր երգեր են կատարում կարաոկեի շարժուձեւերով:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share