Բաժին. Բիզնես

Google-ն ամբողջովին անցում է կատարում վերականգնվող էներգիայի

ՏՏ ոլորտի համաշխարհային հսկա Google-ը շարունակում է աշխատանքն ամբողջապես վերականգնվող էներգիայի անցնելու ուղղությամբ։ Վերջերս կորպորացիան էներգամատակարարման պայմանագրեր է ստորագրել Հարավային Դակոտայում, Այովայում և Օկլահոմայում գտնվող երեք հողմային էլեկտրակայանների հետ, ինչը թույլ է տրվել Google-ի կողմից սպառվող վերականգնվող էներգիայի ծավալները հասցնել 3 գՎտ-ի։

Նոր պայմանագրերի հետ միասին Google-ի ներդրումները վերականգնվող էներգետիկայի ոլորտում հասել են 3.5 մլրդ դոլարի, ինչը որոնողական հսկային դարձնում է նշված ոլորտի խոշորագույն կորպորատիվ բաժանորդ։

Վերականգնվող էներգիայի մատակարարման առաջին պայմանագիրը Google-ը կնքել է դեռևս 2010թ.-ին։ Պայմանագիրը ենթադրում էր 114 մՎտ էլեկտրաէներգիայի մատակարարում արևային էլեկտրակայանից։ 2010թ.-ից մինչ այժմ արևային էներգիայի գինը նվազել է 60-70%-ով։

Կանխատեսվում է, որ Google-ը 2018թ.-ին ամբողջապես կանցնի վերականգնվող էներգիայի։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Մանկական Rutube ծրագրային հավելվածով, որի միջոցով փոքրիկ հեռուստադիտողները կարող են դիտել ընտրյալ և սիրված մուլտֆիլմեր, ինչպես նաև զարգացնող ուսուցողական հաղորդումներ։

Share