Բաժին. Բիզնես

Facebook-ը գործարկել է երեխաների հաղորդակցման համար նախատեսված Messenger Kids հարթակը

Բազմաթիվ են դեպքերը, երբ երեխաներն ինտերնետից օգտվելիս բախվում են մեծահասակների համար նախատեսված բովանդակության, ինչը կարող է նրանց վնասել՝ լինի դա տեսանյութերի դիտում, թե շփում սոցիալական կայքերում։

Messenger Kids հարթակի գործարկման հիմնական նպատակը երեխաներին ոչ ցանկալի բովանդակությունից հեռու պահելն է։ Հարթակը նախատեսված է 13 տարեկան և ցածր տարիքային խմբի երեխաների համար։ Նմանատիպ մի հարթակ էլ գործարկել է Youtube-ը, որտեղ հնարավոր է դիտել միայն երեխաների համար նախատեսված տեսանյութեր։

Messenger Kids-ում օգտահաշիվ կարող են բացել միայն երեխայի ծնողները։ Messenger Kids-ի օգտահաշիվը չի կցվում որևէ հեռախոսահամարի։ Երեխաների հետ շփան համար մեծահասակները կշարունակեն օգտվել հասարակ Messenger-ից, միևնույն ժամանակ երեխաներին բավական կլինի ունենալ Messenger Kids:

Առայժմ Messenger Kids-ը հասանելի է միայն iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար։ Հաջորդ տարի կթողարկվի նաև հավելվածի Android տարբերակը։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share