Բաժին. Բիզնես

Mercedes-Benz-ը ցուցադրել է նոր G-դասի ներքին դիզայնը

Հայտնի է, որ Գերմանական Daimler AG ավտոկոնցեռնը պատրաստվում է Mercedes-Benz G դասի երկրորդ սերնդի թողարկմանը, սակայն մեքենայի արտաքինի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ։ Գերմանացիներն այս անգամ որոշել են սկսել հակառակ կողմից և առաջինը ներկայացրել են մեքենայի ներքին դիզայնը։

Mercedes-Benz-ը G դասի ամենագնացներն արտադրել է սկսած 1979թ.-ից, անցած 38 տարվա ընթացքում վաճառվել է լեգենդար մոդելի 300,000 մեքենա։ Նոր G դասը կցուցադրվի 2018թ.-ին՝ ԱՄՆ Դետրոյթ քաղաքում կայանալիք ամենամյա ավտոցուցահանդեսի շրջանակներում։

Share