Բաժին. Բիզնես

Հայաստանն այս տարի 25%-ով ավել գազ կսպառի

Ժամանակ օրաթերթն անդրադարձել է Հայաստանում գազի սպառման ծավալներին։

«Այս տարի Հայաստանում գազի սպառումը ավելացել է մոտ 25 տոկոսով, այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի հանձ­նաժողովում հայտարարեց էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը: Հայաստանն այս տարի կսպառի 2,4 մլրդ խմ գազ: Գազի սպառման ավելա­ցումը կապված է ինչպես ար­տահանվող էլեկտրաէներգիայի ավելացմամբ՝ մոտ 10 տոկոս, այնպես էլ գազալցակայանների կողմից վաճառվող գազի ծա­վալի մեծացմամբ: Չնայած Հայաստանը պարտավորվել է մին­չև 2043թ. չանել որևէ բան, որը կարող է վտանգել «Գազպրոմ Արմենիայի» շահութաբերու­թյունը, սակայն մենք գերակա­տարում ենք մեր պարտավորությունները՝ ապահովելով ավելի մեծ շահութաբերություն»,-գրում է թերթը:

Share