Բաժին. Բիզնես

Beeline. 2017թ.-ին իրականացված տրանսֆորմացիայի արդյունքները

Beeline-ն ամփոփում է տրանսֆորմացիայի արդյունքները

Հայաստանում Beeline-ն ամփոփում է 2017 թ․ իրականացրած տրանսֆորմացիոն գործընթացների արդյունքները:

Այսպիսով` մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել զգալիորեն կրճատել ընկերության գործառնական ծախսերը և այդ գումարները՝ ՎԵՈՆ խմբի կենտրոնական գրասենյակի կողմից հատկացրած ներդրումների հետ միասին ուղղել  ընկերությունում նոր տեխնոլոգիաների ներդրմանը։

Մեծ ուշադրություն է դարձվել նաև աշխատակիցների աշխատանքային պայմաններին և մասնագիտական վերապատրաստմանը։ Այս տարվա ընթացքում բացվել է առաջին Open Space գրասենյակը, ուր տեղափոխվել է աշխատակիցների որոշ մասը՝ Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի հետ միասին։ Ընկերությունում ներդրվել են ժամանակակից և արդյունավետ Agile և Lean աշխատանքի կազմակերպման մեթոդները, արտասահմանից հրավիրված մասնագետների կողմից անցկացվել են վերապատրաստման դասընթացներ։ 

«Այս տարի մենք մեծ հաջողությունների հասանք տրանսֆորմացիոն գործընթացում՝ մոտենալով ժամանակակից ՏՏ ընկերություն դառնալու մեր նպատակին։ Հայաստանում առաջինը մենք անցանք էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը՝ մեր գործարքները հնարավորինս արագ և առցանց իրականացնելու համար։ Մեր մյուս մեծ ձեռքբերումը դարձավ ընկերության վերանվանումը։ Այժմ, լինելով ՎԵՈՆ խմբի մի մաս, մենք կրում ենք «ՎԵՈՆ Արմենիա» անունը, ինչը մեզ համար խորհրդանշում է նոր սկիզբ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ գլոբալ տրանսֆորմացիայի շրջանակում ՎԵՈՆ խմբի 12 երկրների ընկերություններն իրականացնում են թվայնացմանն ուղղված համատեղ նախագծեր և յուրաքանչյուր երկրում գործում է մեկ փորձագիտական կենտրոն։ Հայաստանում այս տարի ստեղծվել է ՎԵՈՆ խմբի Եվրասիական տարածաշրջանի ՏՏ փորձագիտական կենտրոնը, որտեղ ընդհանուր թվային նախագծեր են մշակվում։

Նշենք նաև, որ Հայաստանում այս տարի տեղի ունեցավ ՎԵՈՆ խմբի ղեկավարության հանդիպումը, որի ընթացքում նախանշվեցին կորպորացիայի հետագա տրանսֆորմացիայի ուղություններն ու անելիքները։

———–

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Share