Բաժին. Բիզնես

Beeline. «Վստահության րոպեներ» ծառայությունը հասանելի կլինի բացասական հաշվեկշռի դեպքում

Beeline-ը հայտարարում է «Վստահության րոպեներ» ծառայության տրամադրման պայմանների բարելավման մասին։ Այժմ ծառայությունը հնարավոր է ակտիվացնել նույնիսկ բացասական հաշվեկշռի դեպքում։ Ծառայության տրամադրման շեմն իջել է մինչեև մինուս 100 դրամ, իսկ ծառայության արժեքը մնացել է անփոփոխ՝ 29 դրամ։

Եթե բաժանորդի հաշվի միջոցները սպառվել են, և լիցքավորելու հնարավորություն չկա, ապա «Վստահության րոպեները» թույլ կտան մնալ կապի մեջ և օգտվել ընկերության սիրելի ծառայություններից։ Բաժանորդի հայտով Beeline-ը ժամանակավորապես կլիցքավորի իր հաշիվը։

«Beeline-ի հետ հեշտ է և հարմար նույնիսկ մինիմալ կամ բացասական հաշվեկշռի դեպքում։ Ծառայության տրամադրման շեմն իջեցնելու առաջարկն ամենահաճախ հնչողն էր անցած «Հաճախորդի օրվա» ընթացքում։ Այս նախաձեռնությունը մեր կողմից բաժանորդների ցանկություններին արագ արձագանքելու վառ օրինակ է, ինչպես նաև փոքրիկ, սակայն, հավանաբար, շատ օգտակար նվեր գալիք տոներին ընդառաջ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում տրամադրվող գումարի չափը կախված է վերջին երեք ամիսների ընթացքում բաժանորդի կողմից ծառայությունների համար ծախսված գումարից: «Վստահության րոպեներ» կարելի է ստանալ ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ ռոումինգում` հավաքելով *141# հրահանգը: Փոխանցված գումարի գործողության ժամկետը 3 օր է: Նշված ժամանակահատվածի ավարտից հետո «Վստահության րոպեներ»-ի գումարն ավտոմատ կերպով կգանձվի բաժանորդի հաշվեկշռից, նույնիսկ եթե հաշվի վրա միջոցներ դեռ չկան: Ծառայությունը տրամադրվում է այն անձանց, ովքեր ավելի քան 3 ամիս հանդիսանում են Beeline-ի բաժանորդ։

Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք www.beeline.am կայք, հաղորդագություն ուղարկեք Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, կամ այցելեք Beeline-ի մոտակա գրասենյակ: 

———

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Share