Բաժին. Բիզնես

iPhone-ներն այսուհետ կարող են Bitcoin-ներ արտադրել

iPhone սմարթֆոնների համար գործարկվել է MobileMiner հավելվածը, որը օգտատերերին հնարավորություն է տալիս սմարֆոնի կարողություններն օգտագործել թվային արժույթների մայնինգի համար։

MobileMiner-ն աշխատում է միայն iphone-ների վերջին մոդելների հետ՝ սկսած iPhone 7-ից։ MobileMiner-ի աշխատանքն անտեսանելի է օգտատիրոջ համար, այն չի դանդաղեցնում սմարթֆոնի աշխատանքը, սակայն մարտկոցի աշխատանքի ժամանակը կրճատվում է մինչև մի քանի ժամ։ MobileMiner-ի միջոցով հնարավոր է «արտադրել» Etherium, Bitcoin, Electroneum, Litecoin և Monero թվային արժույթները։

Հավելվածը դեռևս հասանելի է միայն սահմանափակ թվով օգտատերերի համար։ Այս պահի դրությամբ այն տեղադրելը բավական բարդ գործընթաց է։ Օրական 24 ժամ աշխատելու դեպքում, մեկ ամսում MobileMiner-ը օգտատիրոջը կբերի 13 դոլար, որի 1%-ը կպահվի հավելվածի ստեղծողների կողմից։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Share