Բաժին. Բիզնես

Beeline. Գյումրիում բացվեց վաճառքի և սպասարկման նոր գրասենյակ

Գյումրիում բացվել է Beeline-ի նոր Վաճառքի և սպասարկման գրասենյակ, որի հասցեն է Պ.Սևակ 9, տարածք 1/1։ 

Գրասենյակը հաճախորդներին կսպասարկի աշխատանքային օրերին ժամը 09։00-ից մինչև 18։00-ը՝ առանց ընդմիջումների։ 

«Հիանալի է տարին ավարտել այսպիսի հաճելի նորամուտով։ Այժմ Հայաստանի երկրորդ քաղաքի բնակիչների համար հասանելի կլինի այս գեղեցիկ, նոր և հարմարավետ վաճառքի և սպասարկման գրասենյակը։ Վստահ եմ, որ մեր հաճախորդներն այն կայցելեն միայն հաճույքով և բարձր տրամադրությամբ։ Բացի այդ շատ ուրախ եմ, որ մեր աշխատակիցներն ասյուհետ իրենց պարտականությունները կկատարեն այս ժամանակակից և նորաձեվ գրասենյակում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Այսօրվա դրությամբ Հայաստանի տարածքում գործում է 77 սեփական և դիլերական Վաճառքի և սպասարկման գրասենյակ: Beeline-ի Վաճառքի և սպասարկման գրասենյակների հասցեների, ինչպես նաև աշխատանքային ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:

Նշենք, որ Պ. Սևակ 8/3 հասցեում գտնվող Beeline-ի Վաճառքի և սպասարկման գրասենյակը այլևս չի գոչծում։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Share