Բաժին. Բիզնես

Գրաֆենից պատրաստված մարտկոցը սմարթֆոնը լիցքավորում է 5 րոպեում

Ժամանակակից սմարթֆոնների հիմնական խնդիրներից մեկը մնում է մարտկոցների սահմանափակ հզորության և դրանց արագ լիքցավորման հարցը։ Ամերիկյան Elecjet ընկերությունը նոր մարտկոց է թողարկել, որի միջոցով սմարթֆոնը կարող է լիքցավորվել 5 րոպեում։

Ստեղծված մարտկոցը սմարթֆոնին է միանում USB-C լարի միջոցով: Այն հնարավորություն է տալիս լիցքավորել 5-60 Վտ հզորությամբ սարքեր։ Մարտկոցի փորձարկումները ցույց են տվել, որ iPhone X և iPhone 8 սմարթֆոնները լիցքավորվում են 90 րոպեում, իսկ iPhone 5, 6, 7 և SE մոդելների լիցքավորման համար անհրաժեշտ է անւահբ 5-10 րոպե։

Գրաֆենե մարտկոցների հենքի վրա Elecjet ընկերությունը պատրաստվում է թողարկել հեծանիվ, որը մեկ լիցքավորմամբ կանցնի 100կմ, իսկ ամբողջական լիցքավորման համար կպահանջվի 20 րոպե։

Գարաֆենե մարտկոցները վաճառքում կհայտնվեն 2018թ.-ին։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share