Բաժին. Բիզնես

SanDisk-ը 1TB ծավալ հիշողությամբ ֆլեշ սարք է ցուցադրել

ԱՄՆ Լաս-Վեգաս քաղաքում ընթացող CES 2018 ցուցահանդեսի շրջանակներում SanDisk կորպորացիան հայտարարել է 1TB ծավալ հիշողությամբ ֆլեշ սարքի թողարկման մասին։ Հիշողության սարքը համակարգչին է միանում USB Type-C հարթակի միջոցով։

Ցուցադրվել է նաև 256GB ծավալով աշխարհի ամենակոմպակտ ֆլեշ սարքը, որն անվանվել է SanDisk Ultra Fit USB 3.1։  Ֆլեշ սարքն առաջարկվում է 16 – 256GB հիշողության ծավալով։ 256GB տարբերակի գինը կլինի 150 դոլար։

1TB ծավալով հիշողության սարքի արտադրության ժամկետների և գների մասին ոչինչ չի հայտնվել։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share