Բաժին. Բիզնես

Google-ի նոր հավելվածը իրարանցում է առաջացրել համացանցում

Google կորպորացիան երեկ թողարկել է Google Arts & Culture հավելվածի թարմացված տարբերակը, որի մեջ ընդգրկված է նոր գործառույթ՝ «Is your portrait in a museum?»։ Այն օգտատերերին հնարավորություն է կերպարվեստի հայտնի գործերում գտնել իրենց նմանակներին։ Նոր գործառույթն իրականացվել է Google-ի արհեստական բանականության տեխնոլոգիաների և նեյրոնային ցանցի միջոցով։ 

Հետաքրքրական է, որ նոր գործառույթն իրարանցում է առաջացրել համացանցում և առաջին մեծության բազմաթիվ աստղեր այսօր հրապարակել են իրենց «գեղարվեստական երկվորյակների» նկարները։

Հավելվենք, որ հավելվածը հասանելի է App Store և Google Play հարթակներում։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

 

Share