Բաժին. Բիզնես

Apple կորպորացիան 5 տարում 350 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ տնտեսությունում

Apple կորպորացիան հայտարարել է, որ առաջիկա 5 տարում ԱՄՆ-ում կստեղծի 20,000 նոր աշխատատեղ։ Այս նպատակի իրականացման համար համար կորպորացիան 5 տարում ԱՄՆ տնտեսությունում կներդնի 350 մլրդ դոլար։

2018թ.-ին Apple կորպորացիան ԱՄՆ-ում աշխատավարձի և մատակարարների ծառայությունների վճարմանը կուղղի 55 մլրդ դոլար։

Կորպորացիան նաև պարտաստվում է արտասահմանից վերադարձնել 250 մլրդ դոլարի պահուստային միջոցները, որի արդյունքում առաջացած հարկային պարտավորությունները կկազմեն 38 մլրդ դոլար։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Share