Բաժին. Բիզնես

Ներկայացվել է 512GB հիշողությամբ առաջին microSD քարտը

Integral Memory ընկերությունը հայտարարել է 512GB հիշողությամբ առաջին microSD քարտի թողարկման մասին։  Մինչ այս ամենամեծ հիշողության ծավալով քարտը թողարկել էր SanDisk ընկերությունը։ SanDisk Ultra microSDXC քարտի ծավալը կազմում է 400GB: 

512GB հիշողությամբ քարտը համապատասխանում է Video Speed Class 10 (V10) ստանդարտին, որն ապահովում է տվյալների փոխանակման 10MB/s արագություն։ Նման արագությունը թույլ է տալիս Full HD որակի տեսանյութեր ձայնագրել քարտի վրա։ Քարտը նաև կաշխատի UHS-I Class 1 ստանդարտով, որը հնարավոր է տվյալների փոխանակման արագությունը հասցնի 80MB/s արագության։

Նոր քարտը կանվանվի Integral 512GB microSDXC UHS-I, քարտը վաճառքի կհանվի այս տարվա փետրվարին, քարտ գնի մասին տեղեկատվություն չկա։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Մանկական Rutube ծրագրային հավելվածով, որի միջոցով փոքրիկ հեռուստադիտողները կարող են դիտել ընտրյալ և սիրված մուլտֆիլմեր, ինչպես նաև զարգացնող ուսուցողական հաղորդումներ։

Share