Բաժին. Բիզնես

Հրապարակվել է Քըրք Քըրքորյանի մասին «Խաղացողը» կենսագրական գիրքը

Միացյալ Նահանգներում հունվարի 24-ից վաճառքի է դուրս եկել հայ բարերար Քըրք Քըրքորյանին նվիրված «Խաղացողը» կենսագրական գիրքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրքի հեղինակն է Ուիլիամ Ս. Ռեմփելն է:

Հեղինակն ամերիկյան New York Times-ին պատմել է գիրքը գրելու մանրամասները: Խոսելով Քըրքորյանի մասին իր ամենամեծ բացահայտումների մասին՝ նա ընդգծել է, որ ապշած էր, երբ իմացել է, որ իր հերոսը Երկրորդ աշխարհամարտի տարիներին մասնակցել է որպես օդաչու: «Այդ օդաչուներից շատերը հետ չէին վերադառնում, և նա ռիսկի էր ենթարկում ամեն ինչ: Բացի այդ, նա ունեցել է բռնցքամարտիկի կարիերա: Մերօրյա մագնատներից քանիսի՞ն կարող եք պատկերացնել ռինգում»,- նշել է հեղինակը:

Փորձելով հակիրճ նկարագրել, թե ինչու է պետք ընթերցել իր գիրքը՝ Ուիլիամ Ս. Ռեմփելն ասել է. «Սա բոլորի համար ոգեշնչող ամերիկյան պատմություններից է մի աղքատ ներգաղթյալի որդու մասին, ով ջանասիրաբար աշխատելու և ջանքեր գործադրելու շնորհիվ կարողացավ հարստանալ: Ներգաղթյալների դեմ հնչեցվող հռետորաբանությունների այս ժամանակաշրջանում սա հիշեցնում է, թե որքան կարևոր են նրանք այս երկրի բոլոր բնագավառների համար»:

Share