Բաժին. Բիզնես

Facebook-ը կարգելի կրիպտոարժույթների և բինար օպցիոնների գովազդը

Facebook սոցիալական ցանցը կարգելի գաղտնարժույթների և բինար օպցիոնների գովազդ տեղադրել իր համակարգում: Հունվարի 30-ին այս մասին հայտնել Է սոցցանցի մամուլի ծառայությունը:

Facebook-ի կողմից բերված են գովազդների օրինակներ, որոնք այսուհետ կարգելվեն։ Առաջին օրինակը Բինար օպցիոնների գովազդային օրինակ է, որտեղ օգտատերերին առաջարկվում է 10 առանց ռիսկի գործարք։ Երկրորդ օրինակը ակնթարթային վճարումներ իրականացնող թվային արժույթի մասին է։ Երրորդ օրինակը վերաբերում է կրիպտոարժույթների առաջնային տեղաբաշխմանը, որի ընթացքում օգտատերերին առաջարկվում է 15% զեղչ։ Վերջին օրինակը օգտատերերին կոչ է անում կենսաթոշակային բոլոր միջոցները ներդնել բիթքոիններին մեջ։

«Մենք սահմանում ենք նոր քաղաքականություն, որն արգելում Է ֆինանսական արգասիքների եւ ծառայությունների գովազդը, որոնք կապված են մոլորության մեջ գցող կամ խաբեական տեխնոլոգիաների հետ, ինչպիսիք են բինար օպցիոնները եւ գաղտնարժույթը»,- ասված Է հաղորդագրության մեջ։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Share