Բաժին. Բիզնես

Brand Finance 2018. աշխարհի ամենաթանկ բրենդները՝ Amazon-ն առաջինն է

Brand Finance վերլուծական գործակալությունը հերթական անգամ հրապարակել է աշխարհի խոշորագույն բրենդների ցուցակը։

2018թ.-ի առաջատարն է Amazon-ը, որն առաջին անգամ է գլխավորում ցուցակը։ Amazon-ի բրենդը գնահատվել է 150.811 մլրդ դոլար։ 2017թ.-ի համեմատ արձանագրվել է 42% աճ։ 2017թ.-ին Amazon-ը ցուցակի 3-րդ հորիզոնականում էր։

Երկրորդ տեղում է Apple կորպորացիան, որի բրենդը գնահատվել է 146.311 մլրդ դոլար՝ +37%։ 2017թ.-ին Apple-ը կրկին երկրորդ տեղում էր։

Եռյակը եզրափակում է Google կորպորացիան, որի բրենդը գնահատվել է 120.911 մլրդ դոլար՝ +10%։ 2017թ.-ին Google-ը ցուցակի առաջատարն էր։

Samsung-ը չորրորդ հորիզոնականում է՝ 92.298 մլրդ դոլար՝ +39%։ 2017թ.-ին Samsung-ը ցուցակի 6-րդ հորիզոնականում էր։

Հինգերորդ հորիզոնականում է Facebook-ը՝ 89.684 մլրդ դոլար՝ +45%։ 2017թ.-ին Facebook-ը ցուցակի 9-րդ հորիզոնականում էր։

Վեցերորդ տեղում է AT&T հեռահաղորդակցական ընկերությունը՝ 82.422 մլրդ դոլար՝ -5%։ 2017թ.-ին AT&T-ն 4-րդն էր։

Յոթերորդ տեղում է Microsoft-ը՝ 81.163 մլրդ դոլար՝ +6%։ 2017թ.-ին Microsoft-ը զբաղեցրել էր ցուցակի 5-րդ հորիզոնականը։

Ութերորդ տեղում է Verizon-ը՝ 62.826 մլրդ դոլար՝ -5%։ 2017թ.-ին Verizon-ը ցուցակի 7-րդ հորիզոնականում էր։

Walmart առևտրային ցանցը ցուցակի 9-րդ հորիզոնականում է՝ -1%։ 2017թ.-ին Walmart-ը 8-րդն էր։

Տասնյակը եզրափակում է չինական ICBC բանկը, որի բրենդը գնահատվել է՝ 59,189 մլրդ դոլար՝ +24%։ 2017թ.-ին չինական խոշորագույն բանկը նույնպես 10-րդն էր։

Առաջին տեսնյակի բրենդներից 8-ը ներկայացնում են ԱՄՆ։ Մեկական բրենդով ներկայացված են Չինաստանը և Հարավային Կորեան։

Վերջին տարում ամենամեծ աճն են արձանագրել հետևյալ բրենդները. Wuliangye՝ +161%, UQ Communications՝ +140%, Haval՝ +124%, Evergrande՝ +118%, YouTube՝ +114%, Tesla՝ +106%, Gree Electric Appliances՝ +106%, NatWest՝ +100%, Applied Materials՝ +98%, Nvidia՝ +97%։

Ամենամեծ անկում գրանցած բրենդների ցուցակը հետևյալն է.  Toshiba՝ -43%, Under Armour՝ -36%, ExxonMobil՝ -36%, Sumitomo Group՝ -35%։ Poly Real Estate՝ -34%, Lotte Group՝ -28%, Heinz՝ -27%, L’Oréal՝ -25%, Hilton՝ -24%, Hyundai Group՝ -24%։

Brand Finance-ի ներկայացրած առաջատար 500 բրենդների 23% ներկայացնում է Տեխնոլոգիական ոլորտը, այս ոլորտի բրենդների ընդհանուր արժեքը 1,350.6 մլրդ դոլար է։ Բանկային ոլորտ՝ 14% կամ 839.8 մլրդ դոլար։ Հեռահաղորդակցություն՝ 11% կամ 620.6 մլրդ։ Առևտուր՝ 6% կամ 353.8 մլրդ դոլար։ Ավտոմեքենաշինություն՝ 6% կամ 347.5 մլրդ դոլար։ Էներգակիրներ՝ 5% կամ 289 մլրդ դոլար։ Այլ՝ 36% կամ 2,102.8 մլրդ։

2018թ.-ի ցուցակում ԱՄՆ-ն է ներկայացնում բրենդների 43%, 2008թ.-ին սույն ցուցանիշը 48% էր։ Չինաստան՝ 2018՝ 15%, 2008՝ 3%։ Գերմանիա՝ 2018՝ 7%, 2008՝ 7%։ Ճապոնիա՝ 2018՝ 7%, 2008՝ 9%։

Share