Բաժին. Բիզնես

Nokia-ն կվերաթողարկի լեգենդար Sirocco մոդելը

Nokia բջջային հեռախոսներ և սմարթֆոններ թողարկող HMD Global ընկերությունը մտադրություն ունի վերաթողարկելու Nokia-յի հերթական լեգենդար մոդելը։ Խոսքը գնում է Sirocco մոդելի մասին, որն ամբողջ աշխարհում բազմաթիվ երկրպագուներ ունի։ HMD Global-ն արդեն իսկ արտոնագրել է Nokia 8 Sirocco անվանումը։

Նախնական տեղեկությունների համաձայն նոր Sirocco-ն չի լինի պարզապես բջջային հեռախոս, խոսքը գնում է սմարթֆոնի թողարկման մասին։ Սմարթֆոնի մարտկոցի հզորությունը կլինի 3250 mAh, այն զինված կլինի երկակի հիմնական տեսախցիկով՝ 12+13 mp: Սմարթֆոնը կունենա OLED էկրան և կաշխատի Snapdragon 835 պրոցեսորով։ Փորձագետները կարծում են, որ նախկին Sirocco-ի հետ նոր սմարթֆոնը կունենա դիզայնի արտաքին էլեմենտների նմանություն։

Սմարթֆոնը հնարավոր է ցուցադրվի փետրվարի վերջին՝ MWC 2018 ցուցահանդեսի շրջանակներում։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Share