Բաժին. Բիզնես

Uber-ը մուտք է գործում Հայաստան

Աշխարհի խոշորագույն առցանց տաքսի պատվիրելու համակարգը՝ Uber-ը և ռուսական Yandex-ն ավարտին են հասցրել Ռուսաստանում և հարևան երկրներում տաքսի ծառայությունների միաձուլման պայմանագիրը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են Yandex ընկերությունից: Բանակցությունների մեկնարկի մասին «Բիզնես 24»-ը հայտնել էր դեռևս 2017թ.-ի ամռանը։

Uber-ն ու հաճախ «Ռուսաստանի գուգլ» անվանվող Yandex-ը նախորդ տարի հայտարարել էին Ռուսաստանի 127 քաղաքներում, Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում և Ղազախստանում իրենց գործառույթների միավորման մասին:

«Սան Ֆրանցիսկոյում հիմնված Uber-ը ներդրել է 225, իսկ Yandex-ը 100 միլիոն դոլար նոր միասնական ընկերության մեջ, որի արժեքն ավելի քան 3.8 միլիարդ դոլար է»,-ասել են Yandex-ից:

Share