Բիզնես | 16:12 08/02/18

Beeline. սմարթֆոնների տարաժամկետ վճարումով վաճառքի համատեղ ծրագիր` Զիգզագի հետ

Beeline-ը «Զիգզագ» ընկերության հետ համատեղ հայտարարում է սմարթֆոնների վաճառքի գործընկերային ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագրի շրջանակում հաճախորդները կկարողանան տարաժամկետ վճարման պայմանով գնել 30 000 դրամից սկսած արժողությամբ ցանկացած սմարթֆոն «Զիգզագ Անտենա» վաճառասրահներում։

Տարաժամկետ վաճառքի պայմաններով հաճախորդը վճարում է սմարթֆոնի արժեքը՝ 12, 18 կամ 24 ամսվա ընթացքում։ Տոկոսների և հավելավճարների փոխարեն հաճախորդը վճարում է միայն այն սակագնային պլանի համար, որին միացել է։ Միանալ կարելի է շուկայում գործող «Սմարթ» սակագնային պլաններից մեկին, որոնց ամսավճարները տատանվում են 1500-ից մինչև 7500 դրամի սահմաններում։

«Այս նախագիծը մենք իրականացնում ենք «Կա-Կա-Չկա» սկզբունքով՝ հեռախոս կա, կապ կա, հավելավճար չկա։ Սա շատ շահավետ և արդիական առաջարկ է շուկայում։ Հաճախորդը վճարում է միայն իր հեռախոսի և կապի համար, և ոչ մի «թաքնված» վճարներ։ Սա համահունչ է նրան, որ Beeline-ի հետ ամեն բան պարզ է և հարմար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Մենք կարևորում ենք հեռահաղորդակցության օպերատորների հետ համագործակցությունը՝ հաճախորդների համար ավելի հարմար և հետաքրքիր առաջարկներ ներկայացնելու նպատակով: Նախագիծը սկսում ենք պիլոտային ռեժիմում՝ «Զիգզագ Անտենա» մոբայլ և IT սարքավորումների  մասնագիտացված վաճառասրահներում: Հաճախորդների հավանությունը ստանալուց հետո մենք կընդլայնենք նախագիծը «Զիգզագ»-ի բոլոր վաճառասրահներում», - նշեց «Զիգզագ» ընկերության կոմերցիոն տնօրեն Արթուր Գրիգորյանը։

Լրացուցիչ տեղեկատվություն «Սմարթ» փաթեթների վերաբերյալ կարող եք գտնել beeline.am կայքում։

-----------

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

«Զիգզագ» ընկերությունը գործում է Հայաստանի էլեկտրոնային և կենցաղային տեխնիկայի շուկայում 23 տարի: 2016 թվականին ընկերությունն իր հաճախորդներին ներկայացավ նոր ձևաչափով՝ հիմնադրելով «Զիգզագ Անտենա» մոբայլ և IT սարքավորումների մասնագիտացված վաճառասրահների ցանցը:  Այսօր արդեն «Զիգզագ Անտենա» ցանցի թվով 4 վաճառասրահներում ներկայացված են հանրաճանաչ բրենդների սմարթֆոններ, թվային հեռախոսներ, ֆոտոխցիկներ, ինչպես նաև պլանշետների, նոթբուքների, հարակից աքսեսուարների և գաջեթների լայն տեսականի: