Բիզնես | 15:46 09/02/18

Ռուբեն Վարդանյանն ու Գագիկ Ադիբեկյանը կիսում են բիզնեսը

Ռուբեն Վարդանյանը և RD Group ընկերության հիմնադիր Գագիկ Ադիբեկյանը որոշել են բաժանել ընդհանուր բիզնեսը։ Այս մասին հայտնում է ռուսական Վեդոմոստին։

Բաժանման պատճառը բիզնեսի ապագա զարգացման և կառավարման հարցերում գործընկերների տարբեր մոտեցումներն են։

Վարդանյանը և Ադիբեկյանը Avica Management Company ընկերության համասեփականատերերն են։ Ընկերությունը կառավարում է ավելի քան 1 մլրդ դոլար արժեք ունեցող  անշարժ գույքի ակտիվներ։ Ակտիվների ցուցակում են Մոսկվայի կենտրոնում գտնվող «Романов двор» բիզնես թաղամասը, «Воздвиженка» բիզնես կենտրոնը, «Времена года» առևտրի կենտրոնները և այլ շինություններ։ Բիզնեսի բաժանման գործընթացը դեռևս չի ավարտվել, սակայն ակտիվների մի զգալի մաս արդեն բաժանվել է։

Հիշեցնենք, որ Վարդանյանն ու Ադիբեկյանը վերջերս հայտնվել էին Forbes-ի Ռուսաստանի անշարժ գույքի արքաների ցուցակում՝ զբաղցնելով 28-րդ հորիզոնականը, 2017թ.-ին հայազգի գործարարների անշարժ գույքիս ստացած հասույթը կազմել էր 65 մլն դոլար%։