Բաժին. Բիզնես

Ներկայացվել է Mercedes-Benz-ի նոր G դասի AMG տարբերակը

Գերմանական ավտոմեքենաշինական Diamler AG կոնցեռնը ներկայացրել է նոր G դասի AMG տարբերակը։

Մոդելը ստացել է G63 AMG անվանումը։ Այն զինված է 4 լիտր ծավալով V8 բիտուրբո շարժիչով, այն փախարինել է 5.5 լիտր ծավալով շարժիչին։ Նոր շարժիչի հզորությունը 585 ձիաուժ է, սա նույն շարժիչն է, որը տեղադրվում է S63 AMG և AMG GT մոդելների վրա։

Մեքենան 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 4.5 վայրկյանում, ինչը նախկին մոդելի ցուցանիշը գերազանցում է 0.9 վայրկյանով։ Մեքենայում տեղադրված է նաև վարքի ռեժիմների փոփոխման էլեկտրոնային համակարգ։

Մեքենան հանրությանը կներկայացվի այս տարվա մարտ ամսին՝ Ժնևյան ավտոսալոնում։

Share