Բաժին. Բիզնես

Սուրեն Կարայանը Brussels Airlines ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Brussels Airlines ընկերության փոխնախագահ Հերման Կարպենտիեի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բելգիայի միջև զբոսաշրջության խթանման հեռանկարները։ Այդ համատեքստում Brussels Airlines ընկերության ներկայացուցիչները նախարար Սուրեն Կարայանի հետ քննարկել են այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել Բրյուսել-Երևան չվերթների գործարկման պարագայում։

Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել է, թե ինչ մարքեթինգային համատեղ միջոցառումներ կարող են իրականացվել թե՛ Բելգիայից և թե՛ հարևան երկրներից դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերն ավելացնելու նպատակով։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու զբոսաշրջային ծրագրի մշակման ուղղությամբ համագործակցությունը։

Share