Բաժին. Բիզնես

Apple-ը դարձավ կրելի գաջեթների համաշխարհային շուկայի առաջատար

Ամերիկյան IDC վերլուծական ընկերության հրապարակած տվյալների համաձայն 2017թ.-ի չորրորդ եռամսյակում Apple կորպորացիային հաջողվել է շրջանցել Fitbit-ին և Xiaomi-ին և դառնալ կրելի սարքերի շուկայի առաջատար։

2017թ.-ի չորրորդ եռամսյակում ամբողջ աշխարհում վաճառքի է հանվել 37.9 մլն կրելի գաջեթ (սմարթվոչ և ֆիթնես տրեքեր)։ 2016թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 7.7%-ով։

Վերոնշյալ ժամանակահատվածում Apple-ը շուկա է հանել 8 մլն Apple Watch, 2016թ. չորրորդ եռամսյակի համեմատ՝ +57.5%։ Apple-ին բաժին է ընկնում շուկայի 21%-ը։ Երկրորդ տեղում է Fitbit-ը՝ 5.4 մլն սարքավորում, 2016թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ -17.3%։ Fitbit-ին բաժին է ընկնում շուկայի 14.2%-ը։ Եռյակը եզրափակում է Xiaomi-ն՝ 4.9 մլն կամ շուկայի 13%։ 2016թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 4.5%-ով։

Չորրորդ հորիզոնականում Garmin-ն է` 2.5 մլն գաջեթ կամ շուկայի 6.5%։ 2016թ. համանման ցուցանիշի համեմատ՝ +4.7%։ Huawei-ը հինգերորդն է` 1.6 մլն կամ շուկայի 4.3%։ 2016թ. համեմատ +93.2%։ Այլ ընկերություններ՝ 15.6 մլն կամ շուկայի 41%։ 2016թ. համանման ցուցանիշի համեմատ՝ +1.7%։

Ինչ կայանում է տարեկան ցուցանիշներին, ապա 2017թ.-ին ամբողջ աշխարհում շուկա է հանվել 115.4 մլն կրելի գաջեթ։ 2016թ.-ի համեմատ արձանագրվել է աճ 10.3%-ով։

Այստեղ ևս առաջատարն Apple-ն է՝ 17.7 մլն սարք կամ շուկայի 15.3%, 2016թ.-ի համեմատ արձանագրվել է աճ 55.9%-ով։ Երկրորդ տեղում է Xiaomi-ն՝ 15.7 մլն սարք կամ շուկայի 13.6%, 2016թ.-ի համեմատ արձանագրվել է անկում 0.3%-ով։ Եռյակը եզրափակում է Fitbit-ը՝ 15.4 մլն գաջեթ կամ շուկայի 13.3%։ 2016թ.-ի համեմատ արձանագրվել է անկում 31.6%-ով։

Չորրորդ հորիզոնականում Garmin-ն է՝ 6.3 մլն սարք կամ շուկայի 5.4%։ 2016թ. համեմատ գրանցվել է անկում 0.8%-ով։ Հինգերորդ տեղում է Fօssil-ը՝ 4.9 մլն գաջեթ կամ շուկայի 4.3%։ 2016թ.-ի համեմատ արձանագրվել է աճ 133.1%-ով։ Այլ սարքերի թիվը 55.5 մլն է կամ շուկայի 48.1%։ 2016թ.-ի համեմատ արձանագրվել է աճ 19.1%-ով։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի  ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share