Բաժին. Բիզնես

Forbes. Միլիարդատերեր 2018

Ամերիկյան Forbes պարբերականը հերթական անգամ հրապարակել է աշխարհի միլիարդատերերի ցուցակը։ 2018թ.-ի ցուցակում հայտնված միլիարդատերերի թիվը 2,208 է։ 2017թ.-ի համեմատ միլիարդատերերի թիվն աճել է 165-ով: Ցուցակի առաջին 20 հորիզոնականում տեղ զբաղեցրած միլիարդատերերի ընդհանուր կարողությունը հասնում է 1.2 տրլն դոլարի կամ բոլոր միլիարդատերերի ընդհանուր կարողության 13%-ը։ Ցուցակում այս տարի առաջին անգամ հայտնվել է 259 միլիարդատեր, որոնց թվում նաև մեր հայրենակից Քերոլին Ռաֆաելյանը։

2017թ.-ի առաջատար Բիլ Գեյթսին փոխարինել է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 112 մլրդ դոլար։ Microsoft-ի հիմնադիրը նահանջել է երկրորդ հորիզոնական՝ 90 մլրդ դոլար։ Երրորդ տեղում է հայտնի ֆինանսիստ և ներդրող Ուորեն Բաֆեթը՝ 84 մլրդ դոլար։ LVHM սեփականատեր Բերնար Արնոն չորրորդն է՝ 72 մլրդ դոլար։ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հինգերորդն է՝ 71 մլրդ դոլար։ Վեցերորդ հորիզոնականում Zara-յի հիմնադիր Ամանսիո Օրտեգան է, ում կարողությունը 70 մլրդ դոլար է։ Մեքսիկացի Կառլոս Սլիմը յոթերորդն է՝ 67.1 մլրդ դոլար։ Չարլզ և Դեյվիդ Քոքերը 60-ական միլիարդ դոլար կարողությամբ զբաղեցնում են ցուցակի 8-9-րդ հորիզոնականները։ Տասնյակը եզրափակում է Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը՝ 58.5 մլրդ դոլար։

Share