Բաժին. Բիզնես

Չեխական ընկերությունը կրիպտոլոլիկներ է աճեցնում

NakamotoX չեխական կրիպտոբորսայի համահիմնադիր Կամիլ Բրեյխան իր թվիթերյան էջում հայտնել է Agritechture անվանված նոր ստարտափի ստեղծման մասին, որը կմիավորի գյուղատնտեսությունը և կրիպտոարժույթների մայնինգը։

Բրեյխան ցուցադրել է նաև նոր ստարտափի առաջին արտադրանքը՝ կրիպտոլոլիկներ, որոնք աճեցվել են կրիպտոարժույթների մայինինգ ընթացքում առաջացած ջերմային էներգիայով տաքացվող ջերմոցում։

Նախագծի շրջանակներում արդեն իսկ աճեցվում է 2 հեկտար կրիպտոլոլիկ։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի  ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share