Բաժին. Բիզնես

Ucom. կրկնակի ծավալով գիգաբայթեր՝ շարժական ինտերնետի նոր բաժանորդների համար

Մարտի 7-ից ապրիլի 7-ը բոլոր նրանք, ովքեր 18 ամսով կմիանան Ucom-ի շարժական ինտերնետի մարզային՝ U!Go 3500 և ստանդարտ U!Go 5500 սակագնային պլաններին, մշտապես կստանան կրկնակի ծավալով գերարագ ինտերնետի գիգաբայթեր։ Առաջարկից կարող են օգտվել ոչ միայն նոր բաժանորդները, այլև ընթացիկ պարտավորություն չունեցող առկա բաժանորդները։

Այդպիսով՝ մարզային U!Go 3500 սակագնային պլանում ներառված 15 ԳԲ փոխարեն բաժանորդները կստանան 30 ԳԲ, իսկ U!Go 5500 սակագնային պլանի բաժանորդները կստանան 80 ԳԲ ինտերնետի ծավալ, նախկին 40 ԳԲ փոխարեն։

«Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են օգտվել SpeedTest-ի գնահատմամբ Հայաստանում ամենաարագ շարժական ցանցի հնարավորություններից, պետք է շտապեն միանալ այս առաջարկին, որովհետև գիգաբայթերի կրկնակի՝ մինչև 80ԳԲ ծավալը տրամադրվում է ընդմիշտ», – նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Առաջարկի շրջանակներում հնարավոր է ձեռք բերել նաև 4G+ ցանցի հետ համատեղելի U!Fi մոդեմը։ Wi-Fi-ի միջոցով մինչև 10 սարքի սպասարկման հնարավորություն ունեցող այս շարժական մոդեմը կարելի է ձեռք բերել սկսած 4000 դրամից:

Share