Բաժին. Բիզնես

gg-ն բեռնափոխադրումների և էվակուատորների ծառայություն է գործարկել Մոսկվայում

Ռուսական vc.ru նախագիծը տեղեկացնում է, որ հայկական gg-ն ռուսական Սիթիմոբիլի ներդրումներով մարտի 14-ից Մոսկվայում գործարկել է բեռնափոխադրման և էվակուատորների ggTruck և ggEvacuator ծառայությունները:

Ռուսաստանը երրորդ երկիրն է, որտեղ gg-ն գործարկում է իր ծառայությունները, մինչ այս gg-ն գործում էր Հայաստանում և Վրաստանում։

ggTruck և ggEvacuator ծառայությունները գործում է միասնական հավելվածի միջոցով, որը հնարավոր է ներբեռնել Google Play և App Store հարթակներից։ Բեռնատարի պատվերի նվազագույն արժեքը 1,000 ռուբլի է, էվակուատորների դեպքում՝ 1,600 ռուբլի։ Բեռնատարների համար 1կմ-ն արժե 25 ռուբլի, էվակուտորների համար՝ 50 ռուբլի։

2018թ.-ի վերջին նախատեսվում է օրական պատվերների քանակը հասցնել 400-ի։

Share