Բաժին. Բիզնես

Daimler և BYD ավտոկոնցեռները 500կմ երթևեկելու կարողությամբ էլեկտրամեքենա են թողարկել

Գերմանական Daimler AG (Mercedes-Benz) և չինական BYD ավտոկոնցեռները Չինաստանի շուկա են հանել Denza 500 էլեկտրամեքենան։ Մեքենան կարտադրվի  Shenzhen Denza New Energy Automotive ձեռնարկությունում։ Ամբողջական լիցքավորումը մեքենային թույլ է տալիս անցնել 500կմ։

Մեքենայի հիմքում B դասի Mercedes-Benz-ն է։ Denza 500-ի չափսերն են՝ 4672մմ x 1850մմ x 1642մմ, անվային բազան` 2880մմ։

Մեքենան կթարկվի երկու շարժիչներով՝  117 և 184 ձիաուժ։ 100 կմ/ժ արագույթան մեքենան հասնում է 14 և 10.5 վայրկյանում։ Denza 500-ի առավելագույն արագությունը 150 կմ/ժ է։

Share