Բաժին. Բիզնես

Ժան Իվ Շառլիեն լքել է ՎԵՈՆ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը

ՎԵՈՆ հեռահաղորդակցական հոլդինգը հայտնել է, որ գլխավոր տնօրեն Ժան Իվ Շառլիեն լքել է պաշտոնը։ Ընկերության նոր ղեկավար է նշանակվել ՎԵՈՆ-ի վերահսկիչ խորհրդի ղեկավար Ուրսուլա Բերնսը։

Ժան Իվ Շառլիեն ՎԵՈՆ-ը ղեկավարում էր վերջին 3 տարվա ընթացքում։ Շառլիեի հեռանալու պատճառների մասին չի հայտնվում։ Ուրսուլա Բերնսը ոչ միայն կգլխավորի ընկերությունը, այլ նաև կշարունակի գլխավորել վերահսկիչ խորհուրդը։

ՎԵՈՆ-ը միջազգային հեռահաղորդակցական հոլդինգ է։ Հոլդինգը Beeline ապրանքային նշանի ներքո գործունեություն է ծավալում Իտալիայում, Ռուսաստանում, Հայաստանում (ՎԵՈՆ Արմենիա), Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում և մի շարք այլ երկրներում։ ՎԵՈՆ բաժանորդների ընդհանուր քանակը 240 միլիոն է։

Share