Բաժին. Բիզնես

OnePlus 6. ամռանը կթողարկվի հերթական գերհզոր սմարթֆոնը

Գալիք ամռանը OnePlus-ը պատրաստվում է թողարկել հերթական սմարթֆոնը՝ OnePlus 6: Սպասվում է, որ չինական ընկերությունը հերթական անգամ կներկայացնի գերհզոր տեխնիկական հագեցվածությամբ սմարթֆոն։

Համացանցում հայտնված տեղեկությունների համաձայն սմարթֆոնը կունենա 6.28″ անկյունագծով Amoled դիսփլեյ՝ 1080х2280 կետային չափով։ Էկրանի վերին մասը ունի iPhone X-ի նման կտրվածք։

Սմարթֆոնը զինված կլինի 2,8 գիգահերց հաճախականությամբ ութմիջուկանի Qualcomm Snapdragon 845 պրոցեսորով։ OnePlus 6-ի հիմնական տեսախցիկը երկակի է՝ 16mp և 20mp, իսկ դիմային տեսախցիկը՝ 20mp: Սմարթֆոնի հետին մասում տեղադրված է նաև մատնահետքերի սկաներ։

Կթողարկվի սմարթֆոնի երեք հիմնական տարբերակ՝ 6GB օպերատիվ հիշողությամբ և 64GB ներքին հիշողությամբ – 525 դոլար, 6GB+128GB – 600 դոլար, 8GB+256GB – 700 դոլար։

Սմարթֆոնը կաշխատի Android 8.x Oreo օպերացիոն համակարգով, կունենա երկու SIM քարտ, իսկ մարտկոցի հզորությունը 3,450 mAh է։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Share