Բաժին. Բիզնես

Թողարկվել են Հռոմի Պապի և Հիսուսի նկարներով ոսկեպատ iPhone X սմարթֆոններ

Սմարթֆոնների և բջջային հեռախոսների թանկարժեք տարբերակների արտադրող Caviar ընկերությունը ներկայացրել է iPhone X սմարթֆոնի նոր շքեղացված տարբերակները։ Թողարկված մոդելները նվիրված են Զատկի տոնին։

iPhone X սմարթֆոնների արտաքինն իրականացված է Կառլ Ֆաբերժեի Զատկի ձվերի դիզայնի նմանությամբ։ Սմարթֆոնի կաթոլիկ տարբերակի վրա պատկերված է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, իսկ ուղղափառ տարբերակի վրա՝ Հիսուսը։  Թողարկվել է նաև ևս մեկ սմարթֆոն՝ Ռուսաստանի զինանշանով։ Սմարթֆոնների գները մեկնարկում են 4,700 դոլարից։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share