Բաժին. Բիզնես

Ռոստելեկոմի բաժանորդները ONEX-ի միջոցով առցանց գնումների առաքումն իրականացնելիս կստանան հատուկ բոնուսներ

«Ռոստելեկոմ»-ը Հայաստանում ONEX-ի հետ համագործակցության շրջանակներում ներկայացնում են նոր համատեղ առաջարկ երկու ընկերությունների բաժանորդների համար։

Համատեղ առաջարկը հնարավորություն է տալիս օգտվելու երկու ընկերությունների կողմից տրամադրվող ծառայություններից հատուկ պայմաններով։

Մասնավորապես, «Ռոստելեկոմ»-ի բաժանորդները ONEX ընկերության միջոցով առցանց գնումների առաքումն իրականացնելիս կստանան հատուկ բոնուսներ ու արտոնություններ, ինչպես և Onex-ի հաճախորդները «Ռոստելեկոմ»-ի ծառայություններից օգտվելու դեպքում կստանան հավելյալ մեգաբիթեր, ֆիլմեր, հատուկ գնային առաջարկներ։

«Առցանց գնումները Հայաստանում ավելի ու ավելի մեծ տարածում են ստանում՝ օրեցօր ընդլայնելով աշխարհագրությունը։ Համագործակցելով ONEX-ի հետ՝ մեր բոլոր բաժանորդների համար հնարավորություն ենք ստեղծել օգտվելու բարձրակարգ ծառայություններից հատուկ զեղչերով և միևնույն ժամանակ ընդլայնել ենք փաթեթները ստանալու համար նախատեսված վայրերը՝ ընդգրկելով «Ռոստելեկոմ»-ի որոշ վաճառքի և սպասարկման սրահներ Երևանում և մարզերում։ Համոզված եմ՝ առաջարկը կհետաքրքրի մեր բոլոր բաժանորդներին։ Միշտ էլ հաճելի է, երբ գնումներ կատարելիս լրացուցիչ նվերներ և արտոնություններ ես ստանում, այն էլ նման բարձրակարգ ծառայությունների տեսքով»,- նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը համատեղ առաջարկի ներկայացման ժամանակ։

Երկու ընկերությունների համագործակցությունը մեկնարկել է դեռևս 2017թ․-ին, երբ «Ռոստելեկոմ»-ի որոշ վաճառքի և սպասարկման սրահներ սկսեցին տրամադրել ONEX-ի միջոցով պատվիրված փաթեթները՝ դրանով իսկ հնարավորինս հարմարավետ դարձնելով սպասարկումը։

«ONEX ընկերությունը հայաստանյան շուկայում կարողացել է կայուն դիրքեր գրավել և տասնյակ հազարավոր հաճախորդների բարձր լոյալությունը դրա վառ ապացույցն է։ Այս համագործակցությունը հերթական կարեւորագույն քայլն է՝ ուղղված մեր օգտատերերին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը: Մշտապես ուրախ ենք համագործակցել հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն օպերատորներից մեկի՝ «Ռոստելեկոմ» ընկերության հետ։ Համատեղ առաջարկը, համոզված եմ, որ կգրավի ինչպես մեր, այնպես էլ «Ռոստելեկոմ»-ի հաճախորդներին, քանի որ ներառված են մեծ պահանջարկ վայելող ծառայություններ ու բոնուսներ»,-նշեց ONEX ընկերության համահիմնադիր, տնօրեն Սամվել Մարտիրոսյանը։

Այսպիսով, ONEX-ի ժամանակակից առաքման ծառայությունների և «Ռոստելեկոմ»-ի շնորհիվ գնումներն աշխարհի ցանկացած ծայրից առավել, քան հասանելի և մատչելի են դառնում յուրաքանչյուրի համար։

———–

ONEX, «ՕՆԷՔՍ» ՍՊԸ (www.onex.am) Հիմնադրվելով 2015թ-ին` հայկական ONEX ընկերությունը մատուցում է առցանց գնումների արագ առաքման ծառայություն ամբողջ աշխարհից դեպի Հայաստան՝ ձեւավորելով առցանց գնումների մշակույթը Հայաստանում: Գրանցվելով onex.am կայքում օգտատերերը անվճար ստանում են առաքման հասցեներ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Չինաստանում, Մեծ Բրիտանիայում եւ Գերմանիայում: Տրամադրված հասցեները օգտագործվում են արտասահմանյան կայքերից գնումներ կատարելիս՝ որպես առաքման հասցեներ: Պատվերները արտասահմանյան պահեստ հասնելուն պես արագ առաքվում են դեպի Հայաստան եւ Արցախ: Ինչպես նաեւ ONEX ընկերությունը իրականացնում է փաստաթղթերի, ծանրոցների եւ բեռների արագ առաքում Հայաստանից դեպի ԱՄՆ, ՌԴ եւ ԵԱՏՄ երկրներ: Սկսած 2016թ.-ից ONEX ընկերությունը պաշտոնապես հանդիսանում է ռուսական առաջատար փոստային ծառայություններից մեկի՝ PONY EXPRESS-ի էքսկլյուզիվ ներկայացուցիչը Հայաստանում, որը հնարավորություն է տալիս իրականացնել նաեւ բեռների ընդունում ՌԴ եւ ԵԱՏՄ երկրների ցանկացած հասցեից եւ առաքում դեպի Հայաստան եւ Արցախ: Ներկայումս ONEX-ը Հայաստանում ունի 50.000-ից ավել օգտատեր եւ իրականացրել է 150.000-ից ավել առաքում: Առաջիկա ամիսներին հայկական ONEX ընկերությունը, դուրս գալով միջազգային շուկաներ, իր ծառայությունները կսկսի մատուցել նաեւ ՌԴ եւ ԱՊՀ այլ երկրների քաղաքացիների համար:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս: «Ռոստելեկոմ»-ի ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմ»-ի ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ, ինչպես նաև վաճառակետեր:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

Share