Բաժին. Բիզնես

Mercedes-Benz-ի ռեկորդային եռամսյակը

Daimler AG-ի հրապարակած տեղեկատվության համաձայն գերմանական ավտոհսկան արձանագրել է հերթական ռեկորդային ամիսը և եռամսյակը։ 2018թ.-ի մարտին վաճառվել է 237,307 Mercedes-Benz մարդատար ավտոմեքենա։ 2017թ. մարտի համեմատ վաճառքի ծավալներն աճել են 3.9%-ով։ 2018թ.-ի առաջին եռամսյակում վաճառքների ծավալներն աճել են 6%-ով և կազմել 594,304 մեքենա։ Mercedes-Benz-ը մնում է պրեմիում դասի առաջատար հետևյալ երկրներում՝ Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ռուսաստան, Շվեյցարիա, Շվեդիա, Պորտուգալիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Ավստրալիա, Կանադա և Բրազիլիա։

2018թ.-ի մարտին Եվրոպայում վաճառվել է 109,252 մեքենա, իսկ առաջին եռամսյակում՝ 238,131 մեքենա՝ +2.1%։ Եվրոպայում վաճառքի ամենամեծ ծավալներն արձանագրվել են Գերմանիայում, մարտին վաճառքի ծավալներն աճել են 1.3%-ով և կազմել 30,812, իսկ 2018թ. առաջին եռամսյակում վաճառքի ծավալներն աճել են 5.2%-ով և կազմել 74,262։ Ռեկորդային ցուցանիշներն են արձանագրվել նաև Ֆրանսիայում, Իսպանիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Շվեդիայում, Լեհաստանում և Պորտուգալիայում։

Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մարտ ամսին վաճառքներն աճել են 13.1%-ով և կազմել 88,976 մեքենա, իսկ 2018թ. առաջին եռամսյակում վաճառքի ծավալներն աճել են 13.5%-ով և կազմել 249,106 մեքենա։ Մարտ ամսին Չինաստանում վաճառվել է 58,471 մեքենա՝ +17.2%, իսկ 2018թ. առաջին եռամսյակում վաճառքի ծավալները կազմել են 169,932՝ նույնպես +17.2%։

2018թ. մարտին Հյուսիսային Ամերիկայի երկրներում վաճառվել է 33,986 մեքենա՝ -2.7%, իսկ առաջին եռամսյակում՝ 93,375՝ -0.8%։ ԱՄՆ-ում մարտ ամսին վաճառվել է 28,407 մեքենա՝ -2.4%, առաջին եռամսյակում վաճառքի ծավալները նվազել են 0.8%-ով և կազմել 78,474։

Ինչ կայանում է մոդելներին, ապա մարտ ամսին վաճառվել է 80,000 ամենագնած (SUV)՝ +13.9%-ով, իսկ առաջին եռամսյակում՝ 211,636 ամենագնաց՝ +12.5%։ Առաջին եռամսյակում միայն GLC մոդելի վաճառքներն աճել են 33.4%-ով։ S դասի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 29.4%-ով և կազմել 22,691։ S դասի ամենաթանկ՝ Mercedes-Maybach-ի վաճառքները կազմել են S դասի վաճառքների ընդհանուր թվի 12.5%-ը։

Share