Բաժին. Բիզնես

Samsung-ը թողարկել է սմարթֆոն՝ առանց ինտերնետի

Հարավկորեական Samsung կորպորացիան թողարկել Galaxy J2 Pro սմարթֆոնը, որն ունի մի կարևոր առանձնահատկություն՝ սմարթֆոնից անհնար է ինտերնետ մուտք գործել։ Չնայած այն բանին, որ սմարթֆոնը գործում է Android օպերացիոն համակարգով, Galaxy J2 Pro-ում արգելափակված են 4G, 3G, 3G և Wi-Fi տվյալների փոխանակման մոդուլները։

Մնացած չափանիշներով Galaxy J2 Pro-ն նման է այլ մատչելի սմարթֆոններին՝ Super AMOLED 5″ դիսփլեյ, 1.5ԳԲ օպերատիվ հիշողություն, 2600 mAh մարտկոց։

Սմարթֆոնն առաջին հերթին նախատեսված է տարեց մարդկանց համար։ Սմարթֆոնը նաև օգտակար կլինի ուսանողներին և դպրոցականներին, որոնք քննությունների ընթացքում կարող են խուսափել ինտերնետում հավելյալ ժամանակ մատնելուց։ Սմարթֆոնի արժեքը մոտ 80,000 դրամ է։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի  ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share