Բաժին. Բիզնես

Forbes. Ռուսաստանի ամենահարուստ հայերը – 2018

Forbes պարբերականը հրապարակել է 2018թ.-ի Ռուսաստանի ամենահարուստների ցուցակը: Ինչպես և նախկինում, ցուցակում տեղ գտած 200 գործարարից 8-ը հայ են: 2017թ.-ի համեմատ հայ գործարարների ընդհանուր կարողությունը կազմել է 12.85 մլրդ դոլար։  Դանիլ Խաչատուրովը դուրս է մնացել ցուցակից՝ 2017թ.-ին նրա կարողությունը կազմում էր 2 մլրդ դոլար, իսկ Սերգեյ Գալիցկու կարողության կրտուկ անկումը կապված է Մագնիտ առևտրային ցանցի վաճառքի հետ։

Ամեն դեպքում, Ռուսաստանի ամենահարուստ հայը շարունակում է մնալ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան): Նրա կարողությունը գնահատվել է 4.0 միլիարդ: 2017թ. համեմատ այն կրճատվել է 2.8 միլիարդով: Գալիցկին զբաղեցրել է ընդհանուր ցուցակի 28-րդ հորիզոնականը։

Երկրորդ տեղում է Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը: Կարապետյանի կարողությունը 2017թ.-ի համեմատ աճել է 300 մլն դոլարով և կազմել 3.7 մլրդ դոլար: Կարապետյանը զբաղեցրել է ընդհանուր ցուցակի 30-րդ հորիզոնականը:

Երրորդ տեղում է Badoo առցանց հարթակի հիմնադիր Անդրեյ Անդրեև (Օհանջանյանցը)` 1.5 միլիարդ դոլար: Նա զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 63-րդ հորիզոնականը:

Չորրորդ տեղում է ներդրող և ֆինանսիստ Ռուբեն Վարդանյանը` 0.95 միլիարդ դոլար: Վարդանյանի կարողությունն անցյալ տարվա համեմատ չի փոխվել: Նա զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 109-րդ հորիզոնականը:

Հինգերորդ և վեցերորդ տեղերում են Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները: ՌԵՍՈ ապահովագրական ընկերության սեփականատերերի կարողություններն աճել են 50-ական միլիոն դոլարով և կազմել 0.75-ական միլիարդ դոլար: Սարկիսով եղբայրները զբաղեցնում են ցուցակի 141-րդ և 142-րդ հորիզոնականները:

Յոթերորդ տեղում է Ալբերտ Ավդոլյանը (Wooden Fish Agency )` 0.70 միլիարդ դոլար, անցյալ տարվա համեմատ Ավդոլյանի կարողությանը նվազել է 100 մլն դոլարով: Նա զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 146-րդ հորիզոնականը:

Ութերորդ տեղում է ցուցակի նորեկ Դավիդ Յանը։ ABBYY-ը ընկերության հիմնադիրի կարողությունը գնահատվել է 0.5 մլրդ դոլար։ Նա եզրափակում է Forbes-ի ցուցակը՝ 200-րդ հորիզոնական։

Share