Բաժին. Բիզնես

Apple-ի ռոբոտը մեկ ժամում 200 iPhone է «վերացնում»

Ամերկյան Apple կորպորացիան ներկայացրել է վերացման ենթակա iPhone-ները քանդող ռոբոտի նոր տարբերակը, որը ստացել է Դեյզի անունը։ Ռոբոտը տեղադրված է Apple-ի Տեխասի Օսթին քաղաքում գտնվող ֆաբրիկայում։

Դեյզիի նախորդ մոդելի անունը Լիամ էր և այն ներկայացվել էր 2016թ.-ին։ Նոր ռոբոտը մեկ ժամում քանդում և ըստ մասերի է բաժանում 200 վերամշակման ենթական հին iPhone, որոնց տարբեր մասեր հետագայում վերամշակվում և օգտագործվում են նոր iPhone-Ների արտադրության մեջ։

Apple-ը ռոբոտի աշխատանքը ներկայացրել է «Մոլորակի Օրվա» կապակցությամբ՝ ցանկանոլով ցույց տալ, թե ինչպես է պետք աշխատել առանց թափոնների։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share