Բաժին. Բիզնես

Apple կորպորացիայի զուտ շահույթն աճել է 25.3%-ով

2018թ. առաջին եռամսյակում Apple կորպորացիայի եկամուտները կազմել են 61.1 մլրդ դոլար։ Հրապարակված հաշվետվության մեջ ասված է, որ նշված ժամանակահատվածում ընկերությունը վաճառել է 52.2 մլն iPhone, 9.113 մլն iPad և 4,078 հատ Mac համակարգիչ։ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ կորպորացիայի եկամուտների ծավալն աճել է 8.2 մլրդ դոլարով կամ 16%-ով։ Կորպորացիայի եկամուտների 65%-ը գոյացել է միջազգային վաճառքներից։

Ինչ կայանում է զուտ շահույթին, ապա 2018թ. առաջին եռամսյակում այն կազմել է 13.8 մլրդ դոլար, ինչը 25.3%-ով ավել է անցյալ տարվա համանման ցուցանիշից։

Հիշեցնենք, որ 2017թ. չորրորդ եռամսյակում ընկերության հասույթը կազմել էր 88.3 մլրդ դոլար։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Share