Բաժին. Բիզնես

ՎիվաՍել-ՄՏՍ. բաժանորդագրվեք հոսթինգի, ստացեք դոմենի գրանցում՝ 1 տարով

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև 2018թ. հունիսի 30-ը հոսթինգի ծառայության ցանկացած փաթեթի 12 ամսով բաժանորդագրության դեպքում կարելի է ստանալ դոմենի գրանցում՝ 1 տարով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկվող հոսթինգի ծառայության համար գործում են հետևյալ սակագները՝

Հոսթինգի անվանումը / Ամսավճար

WEBHOST light / 2000 դրամ

WEBHOST starter / 4800 դրամ

WEBHOST SOHO / 7200 դրամ

WEBHOST Business / 12000 դրամ

WEBHOST PRO / 18000 դրամ

Դոմենի գրանցումը հասանելի է .AM և .հայ տիրույթներում:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Օպերատորի նորություններին մշտապես ծանոթ լինելու համար այցելեք ֆեյսբուքյան էջ https://www.facebook.com/MTSArmenia/

Share