Բաժին. Բիզնես

Beeline. զանգերը դեպի Արցախ ավելի մատչելի են դարձել

Beeline-ը հայտարարում է նոր ակցիա ֆիքսված հեռախոսակապի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար։

Ակցիայի շրջանակում ֆիքսված հեռախոսակապի բաժանորդները կկարողանան դեպի Արցախի բջջային ցանց զանգեր կատարել 15 դրամ/րոպե սակագնով։ Առաջարկը գործում է մինչև 2019 թ․ հունվարի 15-ը։

«Մեզ համար որպես Հայաստանում կապի բոլոր տեսակներ տրամադրող օպերատոր շատ կարևոր է, որպեսզի մեր բոլոր ծառայությունները լինեն հաճախորդների համար հարմար և մատչելի։ Եվ այժմ շատ ուրախ ենք, որ ֆիքսված կապի բաժանորդները կկարողանան առավել մատչելի գներով զանգահարել Արցախում բնակվող իրենց հարազատներին և ընկերներին», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ Beeline ֆիքսված ցանցից դեպի Արցախի ֆիքսված ցանց զանգերի սակագինը կազմում է 5 դրամ մեկ րոպեի համար։

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia» հավելվածի միջոցով, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակում:

Share