Բաժին. Բիզնես

Forbes. աշխարհի ամենաթանկ բրենդները 2018

Ամերիկյան Forbes պարբերականը հերթական անգամ ներկայացրել է աշխարհի ամենաթանկ բրենդների ցուցակը։ 2018թ.-ի ցուցակը գլխավորում է Apple կորպորացիան, որի բրենդը գնահատվել է 182.8 մլրդ դոլար, վերջին տարում բրենդի արժեքն աճել է 8%-ով։

Երկրորդ հորիզոնականում է Google կորպորացիան է, որի բրենդը գնահատվել է 132.1 մլրդ դոլար։ Վերջին տարում բրենդի արժեքն աճել է 30%-ով։

Երրորդ հորիզոնականում է Microsoft-ը՝ 104.9 մլրդ դոլար։ Վերջին տարում բրենդի արժեքն աճել է 21%-ով։

Չորրորդ տեղում է Facebook-ը՝ 94.8 մլրդ դոլար։ Վերջին 12 ամսում բրենդի արժեքն աճել է 29%-ով։

Հինգերորդ տեղում է Amazon-ը՝ 70.9 մլրդ դոլար (+31%): Coca-Cola-ն վեցերորդն է՝ 57.3 մլրդ դոլար (+2%): Յոթերորդ տեղում է Samsung-ը՝ 47.6 մլրդ դոլար (+25%): Ութերորդ հորիզոնականում է Disney-ը՝ 47.5 մլրդ դոլար (+8%): Իններորդ տեղում է Toyota-ն՝ 44.7 մլրդ դոլար (+9%): Տասնյակը եզրափակում է AT&T ընկերությունը՝ 41.9 մլրդ դոլար կամ 14%։

Նշենք նաև, որ ցուցակում ներկայացված 100 բրենդի ընդհանուր արժեքը 2.15 տրիլիոն դոլար, անցյալ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 10%-ով։

Ցուցակում ԱՄՆ-ը ներկայացված է 54 բրենդով, Ֆրանսիան և Ճապոնիան՝ 7-ական, Շվեյցարիան՝ 4, Բելգիան, Հարավային Կորեան, Իսպանիան և Շվեդիան՝ 2-ական, Ավստրիան, Չինաստանը, Կանադան, Դանիան, Իռլանդիան և Մեծ Բրիտանիան՝ մեկական։

Եթե խոսենք ոլորտների մասին, ապա տեխնոլոգիաների ոլորտը ներկայացում է 20 բրենդ, ֆինանսական ծառայություններ՝ 13, ավտոմեքենաշինություն՝ 12, սպառողական ապրանքներ՝ 9, լյուքս դասի ապրանքներ՝ 6 և այլն։

2017թ.-ի նկատմամբ ամենամեծ աճն են արձանագրել հետևյալ բրենդները՝ Netflix (35%), PayPal (33%), Amazon (31%), Google (30%) և Facebook (29%)։

Զգալի անում են արձանագրել հետևյալ բրենդները՝ Gillette (-11%), H&M (-8%), ESPN (-8%), HP (-6%), American Express (-6%)։

Share