Բաժին. Բիզնես

Ժողովուրդ. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է գործարարներին՝ «սև դրամարկղին վճարումներ» չեն լինելու, բոլորը պետք է հարկեր վճարեն

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հանդիպել է գործարարնե­րի հետ և հայտարարել, որ տարիներ շարունակ նախորդ իշխանությունների սահմանած խաղի կանոնները փոխվել են, ինքը չի պահանջելու «սև դրամարկղին վճարումներ», ինչ-որ ստվերային գումարներ, բայց գործարարներից պահանջում է գործել հարկային դաշտում՝ չթաքցնելով իրական թվերը, հակառակ դեպքում պատիժն անխուսափելի կլինի: Ասում են՝ գործարարներից շատերը թեթևացած շունչ են քաշել, քանի որ նրանց էլ է ձեռն­տու հարկային դաշտում գործելը, դա շատ ավելի քիչ ծախս է, քան այս ու այնտեղ երկրի ղեկավարի պահանջով «գումար մուծվելը», «հարց լուծելը»: Մինչ այդ երեկ վարչապետը, անդրադառնալով խոշոր ձեռնարկություննե­րում, սուպերմարկետներում անցկացվող ստուգումներին, ասել է. «Այն, ինչ որ մենք հայտարարել ենք, որ վենդե­տաներ չեն լինելու, ես դա վերահաստատում եմ:

Share