Բաժին. Բիզնես

Forbes-ը հրապարակել է 2018 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը

Forbes-ը հրապարակել է 2018 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը։

Համաձայն այդ ցուցակի՝ առաջին հորիզոնականում է Բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը, ում հաջողվել է շրջանցել Ռոնալդուին, իսկ Բարսելոնայի հետ նոր պայմանագրի շնորհիվ Մեսսին զբաղեցրել է երկրորդ տեղը։ Եռյակը եզրափակում է Ռոնալդուն։

Ստորև կներկայացնենք մարզիկին և նրա հասույթը։

1․ Ֆլոյդ Մեյվեզեր՝ ամերիկացի 41 տարեկան բռնցքամարտիկի ընդհանուր եկամուտը կազմում է 285 մլն ԱՄՆ դոլար, որից 275 մլն-ը աշխատարձն է կամ մրցանակները, իսկ 10-ը՝ գովազդից ստացվող հասույթը։

2․ Լիոնել Մեսսի՝ 30 տարեկան արգենտինացի ֆուտբոլիստի ընդհանուր ունեցվածքը կազմել է 111 մլն ԱՄՆ դոլար, որից 84-ը՝ աշխատվարձը, 27-ը՝ գովազդից։

3․ Կրիշտիանու Ռոնալդու՝ 33 տարեկան պորտուգալացի ֆուտբոլիստի եկամուտը կազմել է 108 մլն ԱՄՆ դոլար, որից աշխատավարձը՝ 61 մլն ԱՄՆ դոլար է կազմել, իսկ գովազդից ստացվող շահույթը՝ 47 մլն։

4․ Քոնոր ՄաքԳրեգոր՝ իռլանդացի ընդհանուր մենամարտիկի (MMA) ընդհանուր եկամուտը կազմել է 99 մլն ԱՄՆ դոլար, աշխատավարձը՝ 85 մլն ԱՄՆ դոլար, իսկ գովազդային հասույթը՝ 14 մլն ԱՄՆ դոլար։

5․ Բրազիլացի 26-ամյա ֆուտբոլիստ Նեյմարի երկամուտը կազմել է 90 մլն ԱՄՆ դոլար, որից աշխատվարձը/մրցանակները՝ 73 մլն, իսկ գովազդային հասույթը՝ 17 մլն։

6․ Ամերիկացի 33-ամյա բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսի եկամուտը՝ ներառյալ աշխատվարձը և գովազդից ստացվող հասույթը, կազմել է 85, 5 մլն ԱՄՆ դոլար։

7․ Շվեյցարացի 36-ամյա թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի եկամուտը՝ ներառյալ աշխատվարձը և գովազդից ստացվող հասույթը, կազմել է 77,2 մլն ԱՄՆ դոլար։

8․ Ամերիկացի 30-ամյա բասկետբոլիստ Ստեֆեն Կարինի եկամուտը՝ ներառյալ աշխատվարձը և գովազդից ստացվող հասույթը, կազմել է 76,9 մլն ԱՄՆ դոլար։

9․ Ամերիկյան ֆուտբոլի ներրկայացուցիչ, 33-ամյա Մետ Ռայանի եկամուտը՝ ներառյալ աշխատվարձը և գովազդից ստացվող հասույթը, կազմել է 67,3 մլն ԱՄՆ դոլար։

10․ Ամերիկյան ֆուտբոլի ներրկայացուցիչ, 30-ամյա Մեթյու Ստաֆորդի եկամուտը՝ ներառյալ աշխատվարձը և գովազդից ստացվող հասույթը, կազմել է 59,5 մլն ԱՄՆ դոլար։

Share