Բաժին. Բիզնես

Mersedes-Benz-ի հերթական ռեկորդային ամիսը. մայիս 2018

Mercedes-Benz-ը մայիսին նոր ռեկորդ է սահմանել՝ ողջ աշխարհում վաճառելով 198,187 փոխադրամիջոց (+2.3%)։ Լավագույն վաճառքը՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում․ շուրջ 80,000 մեքենա է առաքվել, մայիսին գրանցվել է 10.2 % աճ։ Նոր ռեկորդ՝ գրեթե 70,000 ամենագնաց է վաճավել մայիսին (+4.3)։

Mercedes-Benz-ը մայիսին մեքենաների վաճառքի թվով գերազանցել է նախորդ ցուցանիշները։ Ընդհանուր թվով գնորդներին է հանձնվել 198.187 մեքենա (+2.3 %)՝ սրանով իսկ 63-րդ ամիսն անընդմեջ ապահովելով լավագույն արդյունք։ Ընդհանուր առմամբ այս տարվա առաջին հինգ ամիսներին վաճառվել է 985.063 միավոր մեքենա, որը 5.4 %-ով ավելին է նախորդ տարվա տվյալ ժամանակահատվածի ցուցանիշից։

Mercedes-Benz-ը մայիսին ամենաշատ գնված ապրանքանիշն է Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Պորտուգալիայում, Հունաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Բրազիլիայում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում և Ավստրալիայում։

Եվրոպայում հունվար-մարտ ամիսներին վաճառվել է 393,977 Mercedes-Benz մակնիշի մեքենա, որը անցյալ տարվա համեմատ 0.1%-ով ավելին է։ Սա նշանակում է, որ Mercedes-Benz-ը այս տարվա առաջին հինգ ամիսներին սահմանել է վաճառքի ամենաբարձր ցուցանիշը Եվրոպայում։ Բրենդը այս մայիսին հաճախորդներին է առաքել 81,011 փոխադրամիջոց։ Գերմանիայում տարվա սկզբից վաճառվել է 125,817 մեքենա (+2.6%)։  Ֆրանսիական, իսպանական, շվեդական, լեհական և դանիական շուկայում տարվա առաջին հինգ ամիսներին, ինչպես նաև մայիս ամսին գրանցել է ամենաբարձր արդյունքը։ Բացի այդ, նշանակալի աճ է գրանցվել հունգարական շուկայում։

Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում վերջին ամսում Mercedes-Benz-ի վաճառքը աճել է 10.2 %-ով, առաքվել է 79,481 մեքենա։ Տարվա սկզբից սկսած՝ բրենդը գրանցել է երկու անգամ ավելի աճ, վաճառելով 408,844 մեքենա (+13.6%), այսպիսով սահմանելով նոր ռեկորդ։

Չինաստանում ևս գրանցվել է ամենամեծ աճը, վաճառվել է 56,066 մեքենա (+12.1%). Նոր ռեկորդներ են գրանցվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում և Ավստրալիայում։

Հյուսիսային Ամերիկայում (NAFTA) մայիսին հաճախորդներին է առաքվել 32,614 Mercedes-Benz (+0.9%), իսկ վերջին հինգ ամիսներին՝ 159,132 մեքենա։ ԱՄՆ-ում ընդհանուր վաճառքը մայիս ամսին կազմել է 26,976 փոխադրամիջոց (+0.3%), Կանադայում այս թիվն աճել է 1.8%-ով, Մեքսիկայում՝ 7.1%։

Վերջին ամսում մեծ էր Mercedes-Benz ամենագնացների, հատկապես GLC մոդելի պահանջարկը։ Ընդհանուր առմամբ մայիսին գրանցվել է վաճառքի 4.3% աճ, 69,340 մեքենա։

E-Class-ը նույնպես հաջողություն գրանցեց՝ տարվա սկզբից վաճառելով 152,618 մեքենա (+2.5%)։ Հատկապես մեծ վաճառք է գրանցվել Չինաստանում և Հնդկաստանում՝ այսպիսով գրանցելով վաճառքի ռեկորդ (23.5%)։

S-Class մոդելի վարկանիշը ևս չի ընկնում։ Mercedes-Benz-ը մայիսին վաճառել է այս մոդելի 6,646 մեքենա (+17.1%), իսկ հունվարից սկսած՝ 36,314 (+26.3%). S-Class Saloon-ը մեծ պահանջարկ է ունեցել ողջ աշխարհում։ Տարվա առաջին հինգ ամիսներին այն կրկնակի պահանջարկ է ունեցել Եվրոպայում, Ասիա-խաղաղօվկիանոսյան և Հյուսիսային Ամերիկայի երկրներում։

Share